Թեժ գիծ

(011) 500-679

Էլ. փոստ

online_support@taxservice.am

Հաճախակի տրվող հարցեր

1. Ինչի՞ համար է նախատեսված ծրագիրը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված` իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը իրականացվում է այս ծրագրով:

Ծրագիրը Ձեզ հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում նաև նախապատրաստել նոր հարկային հաշիվներ (կազմել սևագիր հաշիվներ) կամ խմբագրել նախկինում լրացված (սևագիր) հարկային հաշիվները: Ծրագիրը նաև թույլ է տալիս դիտել Ձեր կողմից դուրս գրված և այլ անձանցից ստացված հարկային հաշիվները:

2. Ծրագիրը չի տեղադրվում:

Եթե ծրագիրը չի տեղադրվում, համոզվեք, որ Ձեր օպերացիոն համակարգի օգտվողը ունի Administrator-ի արտոնություններ:

Ծրագրի տեղադրման ուղեցույցում մանրամասն և նկարների օգնությամբ նկարագրված է տեղադրման քայլերը:

3. Օպերացիոն համակարգն է Windows Vista կամ Windows 7, օգտվողն ունի Administrator-ի արտոնություններ, բայց ծրագիրը չի տեղադրվում:

Ձեր օգտվողն ունի Administrator-ի արտոնություններ, բայց, հավանաբար, միացված է օգտվողի ծանուցման բարձր աստիճանը, որի դեպքում ծրագրերի տեղադրման և աշխատելու ժամանակ օգտվողին ցուցադրվում են զգուշացումներ: Windows Vista կամ Windows 7 օպերացիոն համակարգերի օգտվողի ծանուցման աստիճանը կառավարվում է User Account Control ֆունկցիայով:

Օգտվողի ծանուցման բարձր աստիճանը միացված լինելու դեպքում ծրագիրը պետք է տեղադրել Administrator-ի իրավունքներով (Run as administrator): Անհրաժեշտ է մկնիկի աջ կոճակով սեղմել ծրագրի տեղադրման փաթեթի ֆայլի վրա և ընտրել Run as administrator հրամանը:

Ընդ որում, տեղադրումից հետո ծրագիրը պետք է գործարկվի Administrator-ի իրավունքներով (Run as administrator): Անհրաժեշտ է մկնիկի աջ կոճակով սեղմել ծրագրի հղման վրա և ընտրել Run as administrator հրամանը:

Ցածրացնելով օգտվողի ծանուցման աստիճանը՝ կարելի է շրջանցել վերը նշված խնդիրները:

4. Ի՞նչ է անհրաժեշտ հարկային հաշիվների համակարգ մուտք գործելու և համակարգը օգտագործելու համար:

Եթե Դուք արդեն օգտագործում եք «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը», ապա կարող եք մուտք գործել հարկային հաշիվների համակարգ մուտքագրելով Ձեր ՀՎՀՀ և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» օգտվողի անունն ու գաղտնաբառը:

Եթե Դուք «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» օգտվող չեք, ապա Ձեզ անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր ՊԵԿ-ի հետ: Այդ պայմանագիրը կարող եք կնքել Ձեր տարածքային հարկային տեսչությունում:

5. Հարկային հաշիվների համակարգ մուտք գործել չի ստացվում, և ցուցադրվում է «Անհայտ սխալ» հաղորդագրությունը:

Շատ հավանական է, որ տվյալ համակարգիչը աշխատում է ներքին ցանցում, որը կարավառվում և վերահսկվում է proxy կամ filewall օգնությամբ:

Ձեր հարմակարգչին պետք է հասանելի լինի ews.taxservice.am հասցեն 80 (http) և 443 (https) պորտերով (դիմեք Ձեր ցանցի ադմինիստրատորին):

6. Արդյո՞ք հարկային հաշիվների համակարգը փոխարինում է «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը»:

Ոչ, համակարգը չի փոխարինում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը»:

7. Ի՞նչ անել, երբ ծրագրի մուտք գործելու էջի տառերի փոխարեն ցուցադրվում են քառակուսիներ:

Շատ հավանական է, որ Ձեր համակարգչի Window օպերացիոն համակարգում միացված չէ հայերեն Unicode տառատեսակների հնարավորությունը:

Ծրագրի օգտվողի ուղեցույցում (առաջին բաժնում) մանրամասն և նկարների օգնությամբ նկարագրված են հայերեն Unicode տառատեսակների հնարավորության ավելացնելու քայլերը:

8. Արդյո՞ք հնարավոր է առանց ինտերնետի օգտագործել ծրագիրը:

Առանց ինտերնետի կարող եք նախապատրաստել նոր հարկային հաշիվներ (կազմել սևագիր հաշիվներ) կամ խմբագրել նախկինում լրացված (սևագիր) հարկային հաշիվները (բավարար է մուտքագրել ՀՎՀՀ):

Բայց լրացված հարկային հաշիվներ դուրս գրելու համար (ինչպես նաև դուրս գրված և ստացված հարկային հաշիվները դիտելու համար) արդեն անհրաժեշտ կլինի ունենալ ինտերնետային կապ և մուտք գործել համակարգ՝ մուտքագրելով ՀՎՀՀ և օգտվողի տվյալները:

9. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելիս ինձ անհրաժեշտ է հարկային հաշվում նշել պատվիրատուի կողմից տրամադրված հումքի քանակությունը: Այդ հումքի դիմաց, բնականաբար, պատվիրատուն չի վճարելու, հետևաբար` դրա արժեքը հարկային հաշվում չենք նշում: Հումքի քանակությունը նշելու դեպքում ծրագիրը թույլ չի տալիս գրանցելու հարկային հաշիվը:

Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման ծրագրում հարկային հաշվի հաշվարկային մասի վերևի ձախ մասում կան չորս կոճակներ, որոնցից չորրորդ (ձախից-աջ) կոճակը «Խմբագրել հանրագումարային արժեքը» թույլ է տալիս հարկային հաշվում գրանցելու ԱԱՀ-ով չհարկվող (մասնավորապես` ԱԱՀ-ից ազատված) գործարքներին վերաբերվող տեղեկատվություն, փոփոխել հանրագումարային արժեքները, հարկային հաշվում նշել զեղչեր, գրանցել շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի, պատվիրատուի հումքի վերաբերյալ տեղեկատվություն: Նշված կոճակը միացնելով (ֆունկցիան ակտիվացնելով), մասնավորապես` պատվիրատուի հումքը և քանակը (կամ շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի) անվանումը և քանակը նշելուց հետո, հաշիվը հաստատելու համար անհրաժեշտ է, որ «Միավորի գինը» վանդակում նշվի «0»: Եթե հարկային հաշվում լրացած են պարտադիր լրացման ենթակա բոլոր տվյալները հարկային հաշիվը անարգել պետք է ստորագրվի և հաստատվի:

10. Շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման ծրագրում նախատեսված` ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշվի ձևում տարայի համար սյունակ առանձնացված չէ: Ինչպես լրացնել հարկային հաշիվը, որ դրանում նշվի տարայի արժեքը և ապահովվի հաշվապահական և հարկային հաշվառման համար անհրաժեշտ տվյալների արտացոլումը:

Անմիջականորեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման ծրագրում ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվը լրացնելիս կարելի է գրանցել ակցիզային հարկով հարկվող ապրանքներին վերաբերվող բոլոր տվյալները (անվանումը, չափման միավորը, լիտրերի քանակը, միավորի բացթողման գինը, ակցիզային հարկի դրույքաչափը): Ծրագրի կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ընդամենը և ընդհանուր գումարները ճշգրտելու համար անհրաժեշտ է սեղմել հարկային հաշվի հաշվարկային մասի վերևի ձախ մասի չորրորդ (ձախից-աջ) «Խմբագրել հանրագումարային արժեքը» կոճակը և կատարել ծրագրի կողմից կատարված հաշվարկի ճշգրտումներ: Տարայի արժեքը նշելու համար կարելի է կրկնօրինակել ապրանքատեսակներին վերաբերվող տողերը` ապրանքների անվանումներում նշել «տարա» կամ «շիշ» բառը (օրինակ` «Պաչիկ» գինու շիշ) և այդ տողերում «Միավորի արժեքը» սյունակում նշել «0» ու ջնջել կրկնօրինակման արդյունքում տողերում նշված ավելորդ թվերը:

11. Օտարերկրյա կազմակերպությանը մատուցվել է ծառայություն, որը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Ինչպես դուրս գրել հարկային հաշիվ: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման ծրագրով օտարերկրյա կազմակերպության անունով հարկային հաշիվներ դուրս գրել հնարավոր չէ: Հարկային մարմնից ձեռքբերվող հարկային հաշվում մեր կազմակերպության տվյալները և հարկային հաշվի աղյուսակների ու տողերի անվանումները լրացված են հայերենով, սակայն օտարերկրյա կազմակերպությունը պահանջում է, որ հաշիվը լրացված լինի անգլերեն լեզվով: Ինչպե՞ս վարվել:

Օտարերկրյա կազմակերպության անունով հարկային հաշիվ գրելու անհրաժեշտություն չկա: Օտարերկրյա կազմակերպությանը կարող է դուրս գրվել հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթուղթ: Անհրաժեշտության դեպքում այդ հաշվարկային փաստաթղթում կարելի է նշում կատարել, որ վճարման ենթակա գումարը ներառում է ավելացված արժեքի հարկ (օրինակ` «Ընդհանուր գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը» կամ «Ընդհանուր գումարը` ներառյալ 20% ավելացված արժեքի հարկը» ձևով կամ կարելի է ընդհանուր գումարից առանձնացնել ավելացված արժեքի հարկը` առանց նշելու հարկի դրույքաչափը):

Օտարերկրյա կազմակերպությանը հարկային հաշիվ ստանալու անհրաժեշտություն չունի, քանի որ այդ կազմակերպությունը ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու հնարավորություն չունի:

Թեպետև օրենքով ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարք իրականացրած (ծառայություն մատուցած) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը պարտավոր է դուրս գրել հարկային հաշիվ, սակայն օտարերկրյա անձին մատուցած ծառայության դիմաց հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարողը պատասխանատվության չի ենթարկվի (օրենքով նման պատասխանատվություն չի սահմանված): Օտարերկրյա անձին մատուցված ծառայությանը վերաբերվող հաշվարկային փաստաթղթի ընդհանուր գումարից ԱԱՀ վճարող համարվող անձը պետք է 16.67% հաշվարկային դրույքաչափով առանձնացնի ԱԱՀ-ի գումարը և այն արտացոլի ԱԱՀ-ի հաշվարկում:

12. «Հայռուսգազարդ» ընկերությունից ստացել եմ հաշիվ, որը տարբերվում է հարկային մարմնի կողմից էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվներից: Այդ հաշիվը սահմանված կարգի խախտումով դուրս գրված հաշիվ չէ՞, դրանում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա՞ է հաշվանցման, թե՞ ոչ:

Բիլինգային համակարգ կիրառող կազմակերպությունների և մասնավորապես` «Հայռուսգազարդ» ընկերության կողմից դուրսգրված հարկային հաշիվները իրենց ձևով (տեսքով, դրանցում գրանցման ենթակա տվյալներով, տվյալների ծավալով) կարող են տարբերվել ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման եղանակի դեպքում կիրառվող կամ հարկային մարմնից ձեռքբերվող հարկային հաշիվների ձևերից:

Եթե բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշվի հաշվարկային մասում լրացված առաջին տողի հիմնական տվյալները և հանրագումարային արժեքները համապատասխանում են հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից ուղարկված կրճատ էլեկտրոնային հարկային հաշվի (կամ դրա թղթային տարբերակի) համապատասխան տվյալների հետ, ապա հաշվանցումներ կատարելու առումով դրանք նույն հաշիվներն են: Բիլինգային համակարգի միջոցով կազմված հարկային հաշվի էլեկտրոնային տարբերակը տարբերվում է էլեկտրոնային այլ հարկային հաշիվներից նրանով, որ այն ստորագրվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային ստորագրությամբ:

Բիլինգային համակարգ կիրառողների կողմից դուրսգրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափով ենթակա են հաշվանցման` անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ ձև ունեն`

- ստացվել են բիլինգային համակարգ կիրառողից, դրանց վրա առկա է հարկային հաշվի սերիա-համարը,

- ստացվել են էլեկտրոնային եղանակով և դրա վրա առկա է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային ստորագրությունը:

Բիլինգային համակարգ կիրառողներից ստացված հարկային հաշիվները ՊԵԿ հարկային հաշիվների համակարգում դրանց գրանցված լինելու հանգամանքը, դրանց ընթացիկ կարգավիճակը (այդ թվում` դրանց վավերությունը կամ անվավերությունը) հարկ վճարողները կարող են ստուգել http://e-invoice.taxservice.am/ կայքի էջի համապատասխան վանդակում մուտքագրելով հարկային հաշվի սերիան և համարը:

13. «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» ծրագրում կիրառվող բանաձևերի նկարագրություն:

Հարկային հաշիվների ապրանքների հաշվարկներում օգտագործվում են հետևյալ բանաձևերը.

«Արժեք» դաշտի հաշվարկում

«Արժեք» դաշտը կլորացվում է հարյուրերորդականի ճշտությամբ: (օրինակ՝ 3.333=3.33, 3.339=3.34):

Այսուհետ «Արժեք» դաշտը կլորացված է օգտագործվելու ստորև ներկայացված բոլոր բանաձևերում:

«ԱԱՀ գումար» դաշտի հաշվարկում

«ԱԱՀ գումար» դաշտը կլորացվում է հարյուրերորդականի ճշտությամբ: Այսուհետ «ԱԱՀ գումար» դաշտը կլորացված է օգտագործվելու ստորև ներկայացված բանաձևում:

«Ընդամենը» (յուրաքանչյուր տողի) դաշտի հաշվարկում

  1. «Ընդամենը» = «Արժեք» + «Ակց.հարկի գումարը» + «ԱԱՀ գումարը»


«Ընդամենը» (ըստ սյուների) դաշտի հաշվարկում

Հաշիվ վավերագրերի ապրանքների հաշվարկներում օգտագործվում են հետևյալ բանաձևերը.

«Արժեք» դաշտի հաշվարկում

«Արժեք» դաշտը կլորացվում է հարյուրերորդականի ճշտությամբ:

«Ընդամենը» (ըստ սյուների) դաշտի հաշվարկում

  1. «Ընդամենը/Արժեք» = բոլոր տողերի «Արժեք» դաշտերի գումար, որը վերջում նույնպես կլորացվում է

Նույն հաշվարկները կատարվում են նաև xml-ով հաշիվների բեռնման ժամանակ: