Սերիա-համարի ստուգում
Մուտքագրեք հարկային հաշվի սերիա-համարը առանց բացանիշի: «Ստուգել» սեղմելուց հետո կցուցադրվի հարկային հաշվի ընթացիկ կարգավիճակը:
Ծրագրի բեռնում
Բեռնեք Հարկային հաշիվներ և էլեկտրոնային գրքեր 2.0.4 ծրագիրը Windows օպերացիոն համակարգի համար:
Թողարկման նշումներ
Հարկային հաշիվներ և էլեկտրոնային գրքեր 2.0.4
Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը և առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքերի վարումը իրականացվում է այս ծրագրով։
Ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, ստեղծել, դադարեցնել կամ վերագրանցել առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև վարել գրանցված գրքերը։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հարկային հաշիվները։
Ցանցից դուրս ռեժիմում ծրագիրը թույլ է տալիս նաև նախապատրաստել նոր հարկային հաշիվներ (կազմել սևագիր հաշիվներ) կամ խմբագրել նախկինում լրացված (սևագիր) հարկային հաշիվները, գրառումներ կատարել նախապես բացված առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքերում։
